Վարազդատ Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Արևշատյան
Ծնվել էհունիսի 1 (14), 1912[1][2]
ԾննդավայրՀրազդան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 24, 2007(2007-02-24) (94 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1937)[1]
ԱշխատավայրԵրևաննախագիծ[1]
Ուշագրավ աշխատանքներԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Պարգևներ
Վարազդատ Արևշատյան Վիքիդարանում

Վարազդատ Աբրահամի Արևշատյան (հունիսի 1, 1912, Ռնդամալ (Հրազդան քաղաքի շրջագծի մեջ) - 2007, փետրվարի 24, Երևան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1965 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1965 թվականից աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։

Վարազդատ Արևշատյանի նախագծերով կառուցված շենքերից են՝ Հայկոոպի վարչական շենքը Երևանում (1952-1954 թթ.), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952-1954 թթ., երկուսն էլ՝ Էդուարդ Արևշատյանի հետ), Աղթամար հյուրանոցը Սևանի ափին (1962 թ., Վ․Սարգսյանի հետ)։ Սամվել Սաֆարյանի հետ նախագծել ու կառուցել է Հանրապետության հրապարակի անսամբլում ՀԽՍՀ կառավարական երկրորդ շենքը (ավարտվել է 1955 թվականին)[3]։ Նրա նախագծով 1936 թ. Երևանում կառուցվել է քանդակագործ Արա Սարգսյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի տունը, որը հետագայում վերածվեց թանգարանի[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ, 2002 թ.
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1965 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 158.
  3. «Վարազդատ Արևշատյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  4. Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Արևշատյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 45